Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.04.2024 Արխիվ

20.09.2022 09:17

Խարդախության դեպք

Խարդախության դեպք
Մարտակերտ քաղաքի 47-ամյա բնակիչ Ռ.Ղ.-ն սեպտեմբերի 12-ին դիմել է ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 10-ին Մարտակերտ քաղաքի Դանիել Բեկ-Փիրումյան փողոցում գտնվող իրեն պատկանող տանը վարձակալության հիմունքներով բնակություն է հաստատել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ՝ Է. Յ.-ն։
 
Վերջինս իմանալով, որ Ռ.Ղ.-ն ունի ֆինանսական խնդիրներ և ավելացված է վարկային պատմության «սև ցուցակում», իրեն ասել ևառաջարկել է, որ ինքը գաղտնի կապի մեջ է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության տնօրինության հետ և հնարավորություն ունի մոտ 200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կազմակերպել, որ հանեն «սև ցուցակից» և տրամադրեն 6-7 միլիոն դրամի հասնող վարկ։
Ռ.Ղ.-ն համաձայնվելով ձեռք է բերել պայմանավորվածություն և առաջարկել է, որ տան 50.000 ՀՀ դրամ վարձը չվճարի և Է.Յ.-ին առձեռն փոխանցել է ևս 100.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս մեկնել է ՀՀ Երևան քաղաք՝ վարկային գործընթացը կազմակերպելու համար։ Դրանից հետո Է.Յ.-ն զանգահարել և պահանջել է ևս 31.000 ՀՀ դրամ գումար տերմինալի միջոցով փոխանցել իր կողմից տրամադրված բանկային քարտի հաշվին և «ԻԴրամ» էլեկտրոնային դրամապանակին՝ պատճառաբանելով, որ տրամադրված գումարը քիչ է գործարքը կատարելու համար, որն էլ Մարտակերտ քաղաքի բնակիչը փոխանցել է։ Գումարները փոխանցելուց հետո Է.Յ.-ն հափշտակել է այն և չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։
 
Նշված եղանակով ընդհանուր 181.000 ՀՀ դրամ գումարները հափշտակվել է, ինչի արդյունքում Ռ.Ղ.-ին պատճառվել է գույքային վնաս։
 
Ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ այսօրինակ հանցագործությունների բացահայտման և դրանք հետագայում բացառելու ուղղությամբ:
 
Վարչությունն անհրաժեշտ է համարում, կրկին դիմել բոլոր քաղաքացիներին.
 
Չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, մերժել սոցիալական ցանցերի միջոցով վարկեր տրամադրելու, վարկային պատմության «սև ցուցակից» հանելու բոլոր գաղթակղիչ առաջարկները, անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին: