Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

30.06.2021 10:32

Խարդախության միջոցով գումարի հափշտակման երկու դեպք է գրանցվել

Խարդախության միջոցով գումարի հափշտակման երկու դեպք է գրանցվել

Հունիսի 29-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Ա.-ի (ծնված 1958թ.) դիմումը, որ ս.թ. հունիսի 28-ին անհայտ անձից իր բջջային հեռախոսահամարին զանգ է ստացել, ով ներկայանալով որպես իրեն ծանոթ «Արմեն Հայրապետյան», խնդրել է պարտքով 120.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև, նույն օրը, տարբեր ժամերի զանգել և խնդրել է ընդհանուր 290.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գնտվող իր որդուն՝ իր կողմից ուղարկված տաքսու վարորդների միջոցով:

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է անհայտ անձի կողմից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը:

 *** 

Հունիսի 29-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն է մուտքագրվել Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 2000թ.) դիմումը, որ ս.թ. հունիսի 25-ին «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով՝ «Առնեմ Ծախեմ» ֆեյսբուքյան խմբում, «Հասմիկ Զաքարյան» անվամբ օգտատիրոջ հետ ձեռք է բերել որոշակի ապրանքներ գնելու պայմանավորվածություն, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել հայտարարության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, պահանջել է տերմինալով՝ TellCell հավելվածի միջոցով, իր կողմից մատնանշված էլեկտրոնային դրամապանակին փոխանցել ապրանքներին համարժեք գումար:

Նշված եղանակով գումարը փոխանցելուց հետո այն հափշտակվել է անհայտ անձի կողմից:

Վնասի չափը պարզվում է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության ՏԿՀԴՊ վարչությունը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմեք ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Հեռ. 1 - 02