ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.05.2019 11:27
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մայիսի 21-ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել Հադրութի շրջանի բնակիչ,1988թ.ծնված Ա. Հ-ի դիմումն առ այն,որ նույն շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Ռ. Բ-ն նոր տուն ստանալու գործընթացը արագացնելու նպատակով 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից պարբերաբար վերցրել է 700 000 դրամ, սակայն մինչև այսօր տված խոստումը չի կատարել և նշված գումարը չի վերադարձնում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: