ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.02.2021 11:44
Խոշոր եղջերավոր անասունները տարել և իրացրել են
Փետրվարի 6-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ 2020թ-ի նոյեմբերի 14-ին, ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Մ.-ն և ոմն Ռ.-ն (տվյալները պարզվում են) Ասկերանի շրջանի Ակնա թաղամասից` գողացել են Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1982թ.ծնված Ա. Թ.-ին, 1967թ.ծնված Վ. Թ.-ին և 1982թ.ծնված Ն. Հ.-ին պատկանող 29 գլուխ խոշոր եղջերավոր անասուններն ու քշել տարել Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, այնուհետև ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ ու այնտեղ իրացրել:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: