Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

30.06.2021 17:22

Խորհրդակցություն ՃՈ-ում՝ ոստիկանության պետ Ա. Հարությունյանի մասնակցությամբ

Խորհրդակցություն ՃՈ-ում՝ ոստիկանության պետ Ա. Հարությունյանի մասնակցությամբ

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, երեկ՝ հունիսի 29-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ «Ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքների ազդեցությունը անվտանգ երթևեկության կազմակերպման աշխատանքների վրա» թեմայով:

Հանդիպմանը հիմնական զեկույցով հանդես է եկել ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանը:

Ճանապարհների և փողոցների վիճակի վերահսկողության նպատակով 2021 թվականի 5 ամիսների ընթացքում կազմակերպվել է 16 հետազոտություն և 2 առաջարկություն,  արդյունքները գրավոր ներկայացվել են ԱՀ քաղաքաշինության նախարարություն, Ստեփանակերտի քաղաքապետարան և տեղական ինքնակառավարման մարմիններ` ճանապարհների առկա թերությունները վերացնելու համար:

ՃՈ պետը իր զեկույցում մասնավորապես նշել է, որ առաջարկ է ներկայացվել հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարհների վթարավտանգ տեղամասերում արագությունը որոշակիորեն սահմանափակելու մինչև 70կմ/ժ արագության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվում է մայրաքաղաքի բոլոր հին լուսացույցային օբյեկտները 2021 թվականի ընթացքում փոխարինել նորերով:

Խորհրդակցության ժամանակ առաջարկությունների փաթեթով ելույթ է ունեցել ճանապարհային ոստիկանության հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ինժեներ Արսեն Խաչատրյանը:

Հանդիպման ավարտին ոստիկանության պետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ ճանապարհապարեկային ծառայությունն այսուհետ էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար: