ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.05.2014 17:00
Ծեծի է ենթարկել տարեց կնոջը
Մայիսի 22-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մաղավուզ գյուղի բնակչուհի, 1934թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08:00-ի սահմաններում, Ա. Մ-ին իրենց տան բակում վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել համագյուղացի` 1963թ. ծնված Ս. Ա-ն:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: