ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2021 14:35
Կանեփ բույսի նմանվող զանգված է հայտնաբերվել
Փետրվարի 11-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները Իսահակյան փողոցի թիվ 8 տան դիմաց, զննության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ծ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի աջակողմյա նստատեղի դիմաց` հատակին թափված հայտնաբերվել է 0.61 գրամ քաշով կանաչ գույնի սպեցեֆիկ հոտով կանեփի բույսի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված, որն էլ պատկանում է մայրաքաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Յ. Գ.-ին:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: