ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.05.2014 12:53
Կողաշրջել է ավտոմեքենան
Մայիսի 9-ին, ժամը 20:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Կ. Հ-ն, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին կողաշրջել է այն, ինչի հետևանքով ուղևոր` Սպիտակաշեն գյուղի բնակչուհի, 1983թ. ծնված Ս. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում: