Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

02.07.2021 14:42

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում «Կանեփ - կակաչ 2021»

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում «Կանեփ - կակաչ 2021»

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը  հանրապետության ողջ տարածքում շարունակվում է, իսկ հունիսի 14-ից 22-ը իրականացվել է «Կանեփ - կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: 

«Կանեփ - կակաչ 2021» համալիր միջոցառմանը ներգրավված են եղել  ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք հանրապետության տարածքում հայտնաբերեել և այրելով ոչնչացրել են 155 հատ կանեփ տեսակի բույս: Ընդհանուր առմամբ բացահայտվել է 26 դեպք:  Բացի այդ, տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կակաչ տեսակի մեծ քանակությամբ  բույսեր: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է նաև  50.44 գրամ քաշով մարիխուանա, հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր՝ ընդհանուր 15-ից ավելի։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ցանած և աճեցրած կանեփ տեսակի բույսերը ըստ տարածքների հայտնաբերվել են՝

Ստեփանակերտում կանեփ տեսակի  51 բույս-7 դեպք, Ասկերանի շրջանում կանեփի 11 բույս՝ 2 դեպք, Մարտակերտի շրջանում՝ կանեփի 44 բույս՝ 7 դեպք, Մարտունու շրջանում՝ կանեփի 49 բույս՝ 10 դեպք:

Առաջին փուլում հայտնաբերվել և այրման եղանակով ոչնչացվել է 1020,89 կգ չմշակված կանեփ տեսակի բույս, որի կապակցությամբ կազմվել է 71 ակտ:

Համալիր միջոցառմանը զուգահեռ, ոստիկանության ծառայողները բնակչության շրջանում տարել են նաև պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ, որի արդյունքում՝ կամովին հանձնվել է 5 միավոր տարբեր տրամաչափի ու տեսակի ռազմամթերք: