Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

30.11.2021 17:47

Համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական ու գերատեսչական բարձր պարգևների

Համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական ու գերատեսչական բարձր պարգևների
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական ու գերատեսչական բարձր պարգևների։
 
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան բոլոր պատերազմների ընթացքում նահատակված հերոսների հիշատակը, որին հաջորդել է ՆԳ նախարարության հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Ասրյանի օրհնության ու հիշատակի խոսքը:
 
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել համակարգի բոլոր այն նվիրյալներին, ովքեր խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում անձնուրաց ծառայում են հայրենիքին, դրսևորելով մասնագիտական ու կարգապահական որակներ:
 
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հասարակական կարգի պահպանության գործում ունեցած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած անձնական արիության համար՝ «Արիություն», «Մարտական ծառայություն» մեդալներով և դրամական խրախուսանքով պարգևատրվել են համակարգի 20 ծառայողներ, ևս 2 ծառայողի վաղաժամկետ շնորհվել է գնդապետի կոչումներ:
 
Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանի հրամանով՝ ոստիկանության 15 ծառայող արժանացել են պատվոգրերի, հուշանվերների և թանկարժեք նվերների:
 
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, հանցավորության դեմ պայքարի և ոստիկանության համակարգում անբասիր ծառայության համար, ինչպես նաև ի նշանավորումն ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա 20-րդ տարեդարձի՝ ՀՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության 17 ծառայողներ արժանացել են «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական, «Համագործակցության ամրապնդման համար», «Ոստիկանության գերազանց ծառայության համար» մեդալների ու կրծքանշանների:
 
ԱՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի հրամանով՝ համակարգի 15 ծառայող մասնագիտական օրվա կապակցությամբ պարգևատրվել են «Մարտական համագործակցության համար» մեդալով, թանկարժեք նվերներով և դրամական խրախուսանքով:
 
ԱՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Ն.Գրիգորյանի հրամանով՝ հուշանվերով պարգևատրվել է 4 ծառայող: ԱՀ Գլխավոր դատախազի Գ.Ներսիսյանի հրամանով՝ թանկարժեք նվերների են արժանացել 7 ծառայողներ: ԱՀ Քննչական կոմիտեի նախագահ Ի.Գրիգորյանի հրամանով՝ «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է ոստիկանության 11 ծառայող: ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով ու հուշանվերներով պարգևների է արժանացրել ոստիկանության 15 ծառայողի:
 
Օրինականության ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում անձնական անձնական ավանդ ներդնելու համար, ինչպես նաև ի նշանավորումն ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա 20-րդ տարեդարձի, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը պարգևատրվել է «Մարտական զորակցություն» մեդալով:
 
ՆԳ նախարար գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության 2 ծառայողի վաղաժամկետ շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանով ևս 15 ծառայողներ պարգևատրվել են «Օրենքի պատվար» մեդալով, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանների մեդալներով, 9 ծառայող «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով, 45-ը՝ դրամական պարգով: Համակարգի 10 վետերաններ ևս խրախուսվել են դրամական պարգևով, 5 ծառայողից հանվել է նախկինում նշանակված կարգապահական տույժը:
 
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը շնորհավորանքներ է ստացել ԱՀ և ՀՀ տարբեր գերատեսչություններից ու քաղաքացիներից: