ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.03.2020 14:40
Հայելու ջարդված կտորով վնասել է իր պարանոցը
Մարտի 19-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ գումարտակի արագ արձագանքման խմբի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ մարտի 18-ին ժամը 23:15-ին մայրաքաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեի դիմացից վիճաբանության կասկածանքով ոստիկանության քաղաքային վարչություն բերման են ենթարկվել ՀՀ Լոռու մարզի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ա. Ս.-ն, 1986թ. ծնված Ա. Մ.-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1987թ. ծնված Ա. Ա.-ն, ինչից հետո վերջինս մարտի 19-ին ժամը 00:20-ին լվացվելու նպատակով մտել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության շենքի զուգարան, որտեղ ձեռքով հարվածել է պատին առկա հայելուն ու ջարդված կտորով վնասել իր պարանոցը:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: