ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.08.2020 18:31
Հայտնաբերել է մեկ միավոր ԱԿՄ տիպի ինքնաձիգ
Օգոստոսի 6-ին ժամը 18:10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Է. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան համայնքի վարչական տարածքի «Հարամի» կոչվող տեղամասում առկա կիսաքանդ շինության տանիքի տակից հայտնաբերել է մեկ միավոր ԱԿՄ տիպի ինքնաձիգ, որը նույն օրը կամավոր հանձնել է ոստիկանության շրջանային շրջբաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: