ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2020 11:45
Հայտնաբերվել է Ասկերանի շրջանի բնակչի դին
Ապրիլի 26-ին Ասկերանի շրջանի բնակչուհի Ն. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում հայտնաբերել է տղամարդու դի:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ,1957թ. ծնված Գ. Ս.-ի դիակը հայտնաբերվել է իրենց տան ննջասենյակի մահճակալի մոտ գետնին ընկած վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: