ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2018 12:00
Հայտնաբերվել է հետախուզվող
Հուլիսի 19-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին է բերման ենթարկվել ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ 1972թ. ծնված Արմեն Գևորգյանը, ով 2017թ. հոկտեմբերի 11-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով: