ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2020 11:40
Հայտնաբերվել է մայրաքաղաքի բնակչի դին
Մայիսի 2-ին ԱՀ ԱՆ «ՇԲԿ»-ից հաղորդում է ստացվել այն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 14:06-ին կանչով մեկնել են Ստեփանակերտ քաղաքի գերեզմանոց և հայտնաբերել տղամարդու դիակ:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ հայտնաբերված դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1949թ. ծնված Վ. Մ.-ն, ում դիակը վերջինիս փեսա` մայրաքաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Կ. Ծ.-ն մայիսի 2-ին ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերել է Պուշկին-Բարեպաշտ փողոցների հարակից տարածքում գտնվող գերեզմանոցում` ընկած վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ քթի շրջանում առկա էր քերծվածք:
Նշանակվել է դատաբժշկան փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: