Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

12.10.2022 12:18

Հայտնաբերվել և վերցվել է 24,837 գրամ «Ափիոն» տեսակի և 13.487 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ. Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

Հայտնաբերվել և վերցվել է 24,837 գրամ «Ափիոն» տեսակի և 13.487 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ. Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա.-ի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերաբերյալ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը նախապատրաստել է նյութեր:

Ստեփանակերտ քաղաքի 57-ամյա բնակիչ, Ա.Ա.-ն խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և նուն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց լիցենզիա ստանալու և բժշկի նշանակման, առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 15-ին սոցիալական կայքերով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով ՀՀ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասից ապօրինի ձեռք է բերել ընդհանուր 24,837 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Հաջորդ օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մերձակա տարածքում աճած վայրի կանեփի բույսերից քաղելու եղանակով, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պատրաստել խոշոր չափերի հասնող ընդհանուր 13.487 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, սակայն սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Ֆորդ Տարնզիտ» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաք վերադառնալու ժամանակ, «Զառին բաղ» կոչվող տեղանքից ԱՀ ոստիակության ՔՀ վարչություն է բերման ենթարկվել:

Վերջինիս անձնական խուզարկությամբ և նշված ավտեմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հիշյալ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր 24,837 գրամ «Ափիոն» տեսակի և խոշոր չափերի հասնող ընդհանուր 13.487 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցները:

Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության մարմնի աշխատակցի կողմից հանցագործության վերաբերյալ տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ նկարագրված արարքները առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Ուստի, վերոնշյալ արարքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և իրականացվում է հետաքննություն: