ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2021 12:52
Հայտնաբերվել և վերցվել է կանեփանման բույսի 17 թուփ
Հունիսի 30-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից, ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում Հարավ գյուղի վարչական տարածքի «Քոյնա ղալա» կոչվող տեղամասում հայտնաբերվել և վերցվել է Հարավ գյուղի բնակիչ Ա. Ա.-ի (ծնված 1979թ.) կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 17 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: