Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

26.11.2022 14:58

Հանցագործություն` համակարգչային տեխնիկայի օգնությամբ. Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում

Հանցագործություն` համակարգչային տեխնիկայի օգնությամբ. Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում
Նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել է Ասկերան քաղաքի 37-ամյա բնակչուհի Ռ. Վ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 3-ին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առ ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծեկամուտ ունենալու գովազդի հայտարարության։
 
Այնուհետև վերջինս իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «webtrader.c-invest.co» կայք էջում։
 
Գրանցվելուց հետո իր անձնական օգտագործման հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, նոյեմբեր ամսվա ընթացքում իր հետ բազմիցս կապնվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են նույն կայք էջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնվել է։
 
Համագործակցության շրջանակներում Ռ. Վ.-ին համոզել են «FX Pro» ընկերությունում վերջինիս անվամբ բացված հաշվին փոխանցել 100 ԱՄՆ դոլար (39.000 ՀՀ դրամ) սկզբնական առք ու վաճառք իրականացնելու համար, այնուհետև տարբեր պատրվակներով պահանջել են 2.695.000 ՀՀ դրամ փոխանցել իրենց կողմից նշված բանկային հաշվին։
Ռ. Վ.-ի կողմից նոյեմբերի 9-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր փոխանցվել է 2.734.000 ՀՀ դրամ, որից հետո այն հափշտակվել է «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անհայտ անձանց կողմից, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության բնակչուհուն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
 
Վարչությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու համար։