Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

27.09.2022 17:32

Հարգանքի տուրք է մատուցվել Ազատամարտիկների անվան պուրակում

Հարգանքի տուրք է մատուցվել Ազատամարտիկների անվան պուրակում
Երկու տարվա հեռավորությունից Արցախը կրկին հավաքվել է՝ ոգեկոչելու 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը: Երկու տարի առաջ այս օրը արցախցիներն առերեսվեցին հերթական փորձությանը:
 
Զինված ուժերի հետ մեկտեղ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվեցին կամավորները, ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները, ուսուցիչներն ու բանվորները:
 
Հայժողովուրդը հերթական անգամ հարկադրված էր մարտի դաշտում պաշտպանել իր ապրելու և արարելու իրավունքները։
 
Այսօր, 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակի և ոգեկոչման օրն է: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։