01.12.2022 09:06
Հարգանքի տուրք` ոստիկանության ծառայողների հիշատակին
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը և ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ, նոյեմբերի 30-ին այցելել են եղբայրական հուշահամալիր, Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն, ինչպես նաև Արցախի շրջաններում հուղարկավորված ոստիկանության ծառայողների շիրիմներին։
ՆԳՆ ծառայողները հարգանքի տուրք են մատուցել և խնկարկել զոհված հերոսների հիշատակին։
Հայրենիքի և իրավակարգի պաշտպանության համար անմահացած ոստիկանների հոգիների խաղաղության համար աղոթք է բարձրացրել նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը։