29.06.2021 12:15
Հարգանքի տուրք` Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոնում
Անհայտ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ այսօր ԱՀ իշխանությունները՝ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հնչեցրել է համազգային աղոթք, այնուհետև ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը համակարգի ծառայողների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների ու ոստիկանների շիրիմներին:
Ամեն տարի այս օրը կազմակերպվում են համապատասխան միջոցառումներ` անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը վառ պահելու համար: Մասնավորապես, այսօր գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը հանդիպում կունենա արցախյան 2 պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հետ և կամփոփվեն հանձնաժողովի վերջին երկու ամիսների աշխատանքները: