Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

31.03.2022 15:03

Հարուցվել է քրեական գործ. Հայտնաբերվել ու վերցվել է թմրամիջոց հանդիսացող զանգվածներ

Հարուցվել է քրեական գործ. Հայտնաբերվել ու վերցվել է թմրամիջոց հանդիսացող զանգվածներ

Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ 

ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը քննարկելով ՝քննարկելով Ա.Ծ.-ի կողմից թմրամիջոցներ ապօրինի փոխադրելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը, պարզել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Յ.Գ.-ն խախտելով <<Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին>> ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և նուն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց լիցենզիա ստանալու և բժշկի նշանակման, առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով 2022 թվականի մարտի 27-ին սոցիալական կայքերով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով, այնուհետև ներկայանալով ՀՀ Երևան - Էջմիածին ավտոճանապարի նախորոք նշանակված հատված, այնտեղից ձեռք է բերել ենթադրյաբար թմրամիջոց հանդիսացող զանգվածներ, դրանք փոխադրել և թաքցրել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի մոտակայքով անցնող ճանապարհի աջ հատվածում առկա ծառի կողքին, որից հետո վերադառնալով ք.Ստեփանակերտ՝ 2022թ. մարտի 28-ին նույն քաղաքի 7-րդ դպրոցի մոտակայքում հանդիպելով իր ընկեր Ա. Ծ.-ին խնդրել է ներկայանալ վերը նշված վայր, այնտեղից վերցնել նշված ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող զանգվածները և փոխադրել քաղաք Ստեփանակերտ իրեն փոխանցելու համար, խոստանալով նրան տրամադրել որոշակի քանակությամբ թմրամիջոց, որից հետո Ա. Ծ.-ն, Ստեփանակեերտ քաղաքի բնակիչներ՝ Ա. Հ.-ի և Ա. Բ.-ի հետ, վերջինիս պատկանող <<Opel>> մակնիշի ավտոմեքենայով, ներկայանալով նշված վայր՝ վերցրել է դրանք, սակայն Ստեփանակերտ քաղաք փոխադրելիս նույն քաղաքի <<Զառին բաղ>> կոչվող տեղանքում առկա ԱՀ ոստիկանության հսկիչ անցագրային կետից բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից, որի կապակցությամբ նշված մեքենայում կատարված զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են թվով 77 փաթեթում փաթեթավորված 141,8 գրամ ենթադրաբար «Մարիխուանա» տեսակի և 25,37 գրամ «Հաշիշ» տեսակի, իսկ Ա..Ծ.-ի անձնական խուզարկությամբ՝ 0.44 գրամ ենթադրաբար «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հանդիսացող զանգվածները: 

Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության մարմնի կողմից հանցագործության մասին տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ նկարագրված արարքները առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 279-րդ հոդվածի 3-րդ մասով և 33-րդ հոդվածով, ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի վերը նկարագրված արարքների կապակցությամբ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և իրականացնել հետաքննություն: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52, 186-187, 192-193 և 198 հոդվածներով՝ նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 279-րդ հոդվածի 3-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, այն ընդունել վարույթ: Կատարվում է հետաքննություն: