Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

31.03.2022 15:01

Հարուցվել է քրեական գործ. Շմոլ գազի թունավորում

Հարուցվել է քրեական գործ. Շմոլ գազի թունավորում

Հարուցվել է քրեական գործ և ընդուվել վարույթ

ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում վերանայելով Է.Ա.-ի կողմից շմոլ գազի թունավորում ստանալու վերաբերյալ հաղորդումը և դրա առթիվ նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ Ա.Ի.-ն N 515 աշխատանքային պայմանագրի համաձայն հանդիսանալով <<Արցախգազ>> ՓԲԸ-ի ներտնային ցանցի սպասարկման կենտրոնական ծառայության պետը և պատասխանատու լինելով պատշաճ և ժամանակին կազմակերպել ու ապահովել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ստուգումները՝ ԱՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018թ. մայիսի 18-ի համար 24-Ն որոշմամբ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման մասին համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված , տարին 2 անգամ՝ առաջինը ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը, իսկ երկրորդը՝ հոկտեմբերից-ապրիլն ընկած ժամանակահատվածում, 2020-2021 թվականների ընթացքում Ստեփանակերտ քաղաքում <<Արցախգազ>> ՓԲԸ-ի կողմից սպասարկվող թիվ 3-րդ տեղամասում ներտնային ցանցի փականագործի աշխատատեղը թափուր լինելու պայմաններում պատշաճ ձևով չի կազմակերպել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ստուգումները, ինչի պատճառով ժամանակին չի արձանագրվել, որ նշված տեղամասի մեջ մտնող Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 տանը հյուրասենյակում տեղադրված գազի վառարանի ծխատար խողովակները միացված են եղել նախկինում փայտի վառարանին կցված ծխնելույզին, ինչի մեջ կուտակված մուրը փակել է խողովակի անցքը՝ հանգեցնելով շմոլ գազի արտահոսքի, դրա թույլատրելի սահմանները գերազանցող կոնցետրացիայի և կուտակմաան, ինչի պատճառով տվյալ տան բնակիչ Է. Ա.-ն ածխածնի մոնօքսիդ /շմոլ/ գազից թունավորվել է, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: 

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով, որոշվել է սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ և այն ընդունել վարույթ: