Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

31.03.2022 14:57

Հարուցվել է քրեական գործ. Պաշտոնական դիրքի չարաշահում

Հարուցվել է քրեական գործ. Պաշտոնական դիրքի չարաշահում

Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ 

ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ուսումնասիրելով /ԳՄ-9 առ 16.02.2022թ./ հիման վրա նախապատրաստված նյութերը՝ պարզվել է, որ 2021 թվականի հուլիս ամսում՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծակուռի համայնքի ղեկավարը, մշտապես ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական առանձին լիազորությամբ և հետևապես հանդիսանալով պաշտոնատար անձ, Ստեփանակերտ քաղաքում, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուրիշի գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, 360.000 դրամի չափով անհիմն աջակցություն ստանալու ակնկալիքով, իր ընտանեական բյուջեի ծախսերը հոգալու համար, իրավաբանական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ համարվող հիշյալ ծրագրի պայմաններից բխող և ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների ցուցակում իր հետ համատեղ բնակվող որդու՝ Ա.Խ.-ի անվան դիմաց ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու ձևով ցուցակագրել է մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն և երկու գլուխ խոզ, արդյունքում հիշյալ ցուցակը ուղարկվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, որտեղից կեղծ տվյալների հիման վրա ստացած տեղեկանքը՝ դիմումին կից ներկայացրել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե պետական ֆինանսական աջակցության ստանալու նպատակով, սակայն հանցանքն ավարտին չի հասցվել համայնքի ղեկավարի կամքից անկախ՝ ԱՀ իրավապահ մարմինների հայտնաբերման հանգամանքով պայմանավորված։ 

Այնուհետև 2021 թվականի հուլիսի 26-ին՝ Ստեփանակերտ քաղաքում նույն համայնքի բնակիչ Կ.Պ.-ն համապատասխան հաշվառված անասնագլխաքանակ չունենալու պայմաններում, վերոհիշյալ ծրագրի շրջանակներում հավելյալ 1.900.000 դրամի չափով ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով և այդ կերպ ուրիշի գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով պահանջել է համայնքի ղեկավարին վերոնշված ցուցակում իր անվան դիմաց նշված տասը գլուխ խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը դարձնել տասնհինգ գլուխ, իսկ քսան գլուխ մանր եղջերավոր անասունների թվաքանակը՝ երեսուն գլուխ, որից հետո համայնքի ղեկավարը բավարար հիմքեր չունենալու պայմաններում, համաձայնության գալով վերջինիս հետ և նրան օժանդակելու մտադրությամբ նման բովանդակությամբ գրավոր դիմում է ներկայացրել Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարին, ով էլ իր հերթին միջնորդել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին, ինչի արդյունքում ցուցակում կատարվել է ակնհայտ կեղծ փոփոխություն, որից հետո նշված կեղծ տվյալների հիման վրա հիշյալ նախարարությունից ստացած տեղեկանքը՝ դիմումին կից ներկայացրել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե պետական ֆինանսական աջակցության ստանալու նպատակով, սակայն հանցանքն ավարտին չի հասցվել Կ. Պ.-ի կամքից անկախ՝ ԱՀ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերման հանգամանքով պայմանավորված։ 

Նկատի ունենալով, որ սույն նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 332-րդ հոդվածով, 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով, որոշվել է սույն դեպքերի առթիվ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 332-րդ հոդվածով, 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 332-րդ հոդվածով հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ և այն ընդունել վարույթ։