Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

31.03.2022 14:59

Հարուցվել է քրեական գործ. Պատճառված վնասը կազմում է 138.000 ՀՀ դրամ

Հարուցվել է քրեական գործ. Պատճառված վնասը կազմում է 138.000 ՀՀ դրամ

Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ 

ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում վերանայելով Ա.Ա.-ի կողմից Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցում տեղակայված գերեզմանատեղերը պղծելու, ապամոնտաժելու և ջարդելու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ 2022թ. փետրվարի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում Ա. Ա.-ն ներկայացել է Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցում տեղակայված քաղաքային գերեզմանատունը, և նախապես իր հետ բերված սուր ծայրով մետաղյա ձողն օգտագործելով, դիտավորությամբ տեղահանել է և գետնին գցել գերեզմանատան հիմնական մուտքի դարպասներից 15 մետր դեպի ձախ կողմում գտնվող պատի սալիկներից մեկը, հինգ գերեզմանահարթակներում կոտրել է թվով 12 սալիկներ՝ անհնար դարձնելով դրանց հետագա նպատակային օգտագործումը, երեք գերեզմանահարթակներում տեղահանել և վնասել է ընդհանուր թվով 15 սալիկներ՝ խախտելով դրանց ամբողջականությունը, երկու գերեզմանատեղերի պատերի վրա ածուխով «УЗБЕКИ ЗВЕРИ» ռուսերեն գրառումը կատարելով՝ պղծել է դրանք, ինչպես նաև չորս գերեզմանահարթակներում տեղահանել է թվով 6 սալիկներ և մեկի մուտքի կողային հարթակների օվալաձև քարե 2 գնդիկները՝ պատճառելով ընդհանուր՝ 138.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս: 

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 191-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով, որշվել է դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և իրականացնել հետաքննություն: