Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

31.03.2022 14:51

Հարուցվել է քրեական գործ. Պատճառվել է, նախնական, ընդհանուր 15,550,000 ՀՀ դրամի էական նյութական վնաս

Հարուցվել է քրեական գործ. Պատճառվել է, նախնական, ընդհանուր 15,550,000 ՀՀ դրամի էական նյութական վնաս

Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ.

ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քննարկելով Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Ա. Բ.-ի հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերը, պարզել է, որ ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք, ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 32-րդ հոդվածի 13-րդ կետով և 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով օժտված լինելով համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալության տալու, վարձակալության ժամկետի, չափի և այլ պայմանները որոշելու լիազորություններով, անձնական այլ դրդումներից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2019-2020 թվականներին կնքված թվով 5 շարժական գույքի վարձակալության պայմանագրերով, ընդհանուր 13 ամիս ժամկետով, ամսական 150,000 դրամ ակնհայտ անշահավետ վարձավճարի դիմաց, Գ. Հ.-ին են տրամադրել Վանք համանքին սեփականության իրավունքով պատկանող «HOWO SINATRUK» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենան, 2019-2020 թվականներին թվով 2 գույքի վարձակալության պայմանագրերով, 12 ամիս ժամկետով, ամսական 300,000 դրամ ակնհայտ անշահավետ վարձավճարի դիմաց, անհատ ձեռնարկատեր Մ.Ս.-ին ու «Միշա Գրուպ» ՍՊ ընկերությանն են տրամադրել «HYUNDAI HD 1000» մակնիշի թամբային 2 քարշակ ավտոմեքենաները, 2020 թվականին գույքի վարձակալության պայմանագրով, 4 ամիս ժամկետով, ամսական 150,000 դրամ ակնհայտ անշահավետ վարձավճարի դիմաց «ՍԱՄԻ» ՍՊ ընկերությանն են տրամադրել «HOWO SINATRUK» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենան, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, թվով 5 գույքի վարձակալության պայմանագրերով 5 տարի ժամկետով, սկզբնական երեք ամսվա վարձավճարը պայմանագրով նախատեսելով որպես վարձակալության հանձնած տրանսպորտային միջոցների նորոգման վճար, «ՇԻՐԻՆՇԻՆ» ՍՊ ընկերությանն են տրամադրել «HOWO SINATRUK» մակնիշի ինքնաթափ բեռնատար ավտոմեքենան՝ ամսական 120,000 դրամ ակնհայտ անշահավետ վարձավճարի դիմաց, «HOWO 5511 SB-92V» մակնիշի բետոնախառնիչ մեքենան՝ ամսական 100,000 դրամ ակնհայտ անշահավետ վարձավճարի դիմաց, «HYUNDAI HD» 1000 մակնիշի թամբային 2 քարշակ ավտոմեքենաները՝ յուրաքանչյուրը ամսական 110,000 դրամ ակնհայտ անշահավետ վարձավճարի դիմաց և «XC MG-QY 25K» մակնիշի ավտոկռունկ տեսակի մեքենան՝ ամսական 160,000 դրամ ակնհայտ անշահավետ վարձավճարի դիմաց, այն դեպքում, երբ ԱՀ տարածքում հիշյալ տրանսպորտային միջոցների նվազագույն շուկայական ամսական վարձավճարը «HOWO SINATRUK» բեռնատար մեքենայի համար կազմում է 500,000 դրամ, «HOWO 5511 SB-92V» բետոնախառնիչ մեքենայի համար կազմում է 1,000,000 դրամ, «HYUNDAI HD» 1000 թամբային քարշակ մեքենայի համար կազմում է 500,000 դրամ, իսկ «XC MG-QY 25K» ավտոկռունկի համար կազմում է 1,700,000 դրամ, ինչի արդյունքում Վանք համայնքին բաց թողնված օգուտի տեսքով պատճառվել է նախնական ընդհանուր 15,550,000 ՀՀ դրամի էական նյութական վնաս։ 

Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և միաժամանակ 2017-2020 թվականներին ԱՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով լինելով համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողերն օտարելու համար նշանակված աճուրդի կազմակերպիչ, ԱՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով օժտված լինելով համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, համայնքի սեփականություն համարվող հողամասերը ԱՀ հողային օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու լիազորությամբ, համայնքի տարածքում գտնվող 0,52 հա և 460 քմ հողամասերի օտարման համար կազմակերպված առաջին աճուրդի սկսվելու պահից, մեկ սակարկողի մասնակցությամբ և սահմանված փաստաթղթերի բացակայության պարագայում, ԱՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով աճուրդը չկայացած համարելու փոխարեն, համարել է աճուրդը կայացած և ուղղակի վաճառքով վերը նշված հողամասերը օտարել է «Թթենի Գրուպ» ՍՊ ընկերությանը և նույն գյուղի բնակիչ՝ Հ. Ա.-ին, ինչի արդյունքում Վանք համայնքին և համայնքի բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ 

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով,որոշում է ընդունվել սույն հաղորդման քննարկման արդյունքում հարուցել քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն ընդունել վարույթ ու իրականացնել հետաքննություն: