Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

31.03.2022 14:56

Հարուցվել է քրեական գործ. Պատճառվել է սեփականության իրավունքի խախտման տեսքով էական վնաս

Հարուցվել է քրեական գործ. Պատճառվել է սեփականության իրավունքի խախտման տեսքով էական վնաս

Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քննարկելով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Ա.-ի, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ Հ.Ա.-ի, Կ. Ա.-ի և Ն.Ա.-ի, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Ա.-ի լիազոր ներկայացուցիչ Վ. Հ.-ի հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ 2013 թվականի ընթացքում ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղական համայնքի վարչական տարածքում «Նոր Կիլիկիա» անվամբ թաղամասի կառուցման գործընթացում, ԱՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խմբային շահերից ելնելով, նույն գյուղական համայնքում գտնվող և Ս.Ա.-ին, Հ. Ա.-ին, Կ. Ա.-ին, Ռ.Ա.-ին և Ն.Ա.-ին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,6289 հեկտար հողամասում վերը նշված թաղամասի կառուցման համար շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով, առանց վերջիններիս հետ ԱՀ քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի կառուցապատման պայմանագիր կնքելու, դիմել են Կիչան համայնքի ղեկավարին, ով իր հերթին, ԼՂՀ կառավարության թիվ 370 առ 26.10.2004թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին որոշման համաձայն պարտավոր լինելով շինարարության թույլտվություն տալ կառուցապատման պայմանագրի առկայության պայմաններում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խմբային շահերից ելնելով, առանց կառուցապատման պայմանագրի և համասեփականատերերի կամքը հաշվի առնելու, նշված հողամասում ԱՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված կարգով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրել է շինարարության թույլտվություն՝ վերը նշված հողմասում կատարել բնակելի տների կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ՝ ինչի արդյունքում համասեփականատերեր հանդիսացող զրկվել են իրենց հայեցողությամբ հողամասը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորություններից՝ այդ կերպ նրանց իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով սեփականության իրավունքի խախտման տեսքով էական վնաս: 

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով, որոշվել է սույն հաղորդման քննարկման արդյունքում հարուցել քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն ընդունել վարույթ: Կատարվում է հետաքննություն: