Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

31.05.2022 10:37

Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ

2021 թվականի ապրիլ ամսից մինչև 2022 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության Հադրութ համայնքի ղեկավար Վ. Ս.-ն, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձ, իսկ ԱՀ կառավարության թիվ 336-Ա առ 19.04.2021թ. և 579-Ն առ 03.06.2021թ. որոշումներով հաստատված, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում օժտված լինելով համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքի կորստի վերաբերյալ տեղեկություններ տալու լիազորությամբ, Ստեփանակերտ քաղաքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված անձնական շահագրգռվածությունից ելնելով, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, կազմել է իրավաբանական հետևանքներ առաջացնող՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող և ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների սկզբնական ցուցակ, որտեղ տարբեր շահառուների անվան դիմաց ներառել է նախքան պատերազմական գործողությունները սկսվելը համայնքում փաստացի չհաշվառված թվով 77 հատ խոշոր եղջերավոր անասունների, 475 հատ մանր եղջերավոր անասունների, 1068 հատ խոզերի և 692 հատ մեղվաընտանիքների վերաբերյալ տեղեկություններ, որից հետո ի լրումն նշված կեղծ ցուցակի, իր թիվ 2 առ 17.03.2022թ. որոշմամբ ստեղծված հանձնաժողովի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով կազմել է մեկ այլ նույն չափանիշներին համապատասխանող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վերջնական ցուցակ, որտեղ տարբեր շահառուների անվան դիմաց ներառել է նախքան պատերազմական գործողությունները սկսվելը համայնքում փաստացի չհաշվառված թվով 121 հատ խոշոր եղջերավոր անասունների, 629 հատ մանր եղջերավոր անասունների, 1459 հատ խոզերի և 891 հատ մեղվաընտանիքների վերաբերյալ կեղծ տվյալներ և ֆինանսավորման համար ներկայացրել համապատասխան մարմիններ, սակայն իրավապահ մարմինների կողմից հանցանքը հայտնաբերելու արդյունքում այն ավարտին չի հասցվել համայնքի ղեկավարի կամքից անկախ հանգամանքներում:

Նկատի ունենալով, որ սույն նյութերում առերևույթ առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 33/322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 191-193-րդ և 198-րդ հոդվածներով, որոշվել է

1.Սույն դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրեսնգրքի 33/322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և իրականացնել հետաքննություն։