ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.04.2020 11:33
Հարվածներ են հասցրել միմյանց
Ապրիլի 21-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 20:15-ին գլխի և դեմքի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Հ. Մ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ ապրիլի 21-ին ժամը 19:00-ի սահմաններում մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 43 շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել մի կողմից Հ. Մ.-ի, իսկ մյուս կողմից ոմն Տ.-ի (տվյալները պարզվում են) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: