ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.01.2020 15:38
Հետախուզվողը հայտնաբերվել է
Հունվարի 29-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 12:00-ին հայտնաբերել և բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Բազումի բաժնի կողմից 17.12.2019թ. ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդ 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Մ.-ին: