ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.11.2019 12:01
Հետախուզվողը հայտնաբերվել է
Նոյեմբերի 11-ին ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Չարեքտար գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին է բերման ենթարկվել Շահումյանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Հ.ն Վ.-ն, ով 2018թ. հոկտեմբերի 18-ից ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 140 հ. 1-ին մասի, 182 հ. 1-ին մասի և 118 հ. հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար։