ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.10.2019 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 3-ին ժամը 11:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ համատեղ, Զվարթնոց օդանավակայանից Ստեփանակերտի ոստիկանության քաղաքային վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1964թ.ծնված Ռաֆիկ Ռազմիկի Ասրյանին, ով 06.05.1997թ.-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով: