Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

27.09.2022 18:27

Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի

 Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների:
 
Ժամը 11:00-ին հնչել են եկեղեցու կոչնակները, ներկաները Լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը և միասնական աղոթել, ապա երթով շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
 
Խաչերթին մասնակցել են ՆԳ նախարարության ոստիկանության և փրկարար ծառայողները՝ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Հազարավոր արցախցիների ու հյուրերի հետ Նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնության և Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին:
 
Այնուհետև, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի, ինչպես նաև համակարգի ծառայողների հետ զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել և խնկարկել պատերազմում զոհված ոստիկանների, փրկարարների ու նահատակված հերոսների շիրիմներին: