ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.04.2019 19:18
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄՈՏ
Սույն թվականի ապրիլի 29-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հյուրընկալեց Code 3 Life Support բարեգործական կազմակերպության անդամներին` հիմնադիր տնօրեն Ջօ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ջերմ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում, հյուրերը պատրաստակամություն հայտնեցին բժշկական պարագաներով աջակցել ոստիկանությանը և առաջին օգնության թեմաներով դասախոսություններ անցկացնել անձնակազմի հետ։