ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.09.2020 13:51
Հողը փլվելու հետևանքով մարմնական վնասվածք է ստացել
Սեպտեմբերի 23-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 15:45-ին պոլիտրավմա, աջ սրունթթաթային հոդի հոդախախտ, շեքի շրջանի պատռված վերք, միզուկի վնասում, զստոսկրի կոտրվածք, հետորովայնամզային հեմատոմա, քթի և մեջքի սալջարդ վերք վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արարատի մարզի բնակիչ,1968թ.ծնված Գ. Վ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին ժամը 14:20-ի սահմաններում Գ. Վ.-ն Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան 34 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ հողը փլվելու հետևանքով մնացել է հողի տակ, ինչի հետևանքով ստացել է վերը նշված մարմնական վնասվածքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: