Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

11.10.2021 12:50

Հուշաղբյուրի բացում՝ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի հիշատակին.

 Հուշաղբյուրի բացում՝ ոստիկանության  կապիտան Արսեն Հարությունյանի հիշատակին.
Հոկտեմբերի 10-ին, Ստեփանակերտում բացվեց ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի հիշատակին կառուցված հուշաղբյուրը, որին մասնակցել են նաև ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, համակարգի նախկին ղեկավար՝ այժմ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ, մարտական ընկերներն ու հարազատները:
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում, ոստիկանության համահավաք գումարտակը՝ քաղաքացիներին ռազմական սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, Արցախի տարբեր բնակավայրերում մասնակցել են ռազմական գործողություններին:
 
2020 թվականի հոկտեմբերի 15-ին Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում, Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից, ոստիկանության ևս 8 ծառայողի հետ անմահացավ նաև ՊՊԾ 2-րդ վաշտի երիտասարդ հրամանատարը:
 
ՆԳ նախարարն իր ու ամբողջ համակարգի անձնակազմի անունից զորակցություն և մշտապես աջակցելու պատրաստակամություն է հայտնել Հարությունյանների ընտանիքին, մաղթել համբերություն և ոգու կորով:
 
Հուշաղբյուրը կառուցվել է Արսենի մոր՝ տիկին Թամարայի նախաձեռնությամբ: Վայրը պատահական չի ընտրվել. Օջախի շեմին, որտեղ Արսենը ծնվել, մեծացել և ապրել է կյանքի լավագույն տարիները:
 
Համածառայակից ու մարտական ընկերներն Արսենի մասին ներկայով են խոսում: Արսենը քաջ հրամանատար էր, մեծահոգի ընկեր ու չափազանց հայրենասեր:
 
Հուշաղբյուրի բացմանն օրհնության կարգ է կատարել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը: Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշաղբյուրի պատվանդանին և ջուր խմել հուշաղբյուրից:
 
Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին։