ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2019 11:25
Հրդեհ՝ կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով
Ս.թ.հունվարի 26-ին ԱՀ ԿԱ ԱԻՊ ծառայությունից՝ ԱՀ ոստիկանության քննչական վարչություն նյութեր են ստացվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 6-ին ժամը 15:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Տ. Ա-ի կողմից կրակի աղբյուրի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրդեհ է բռնկվել նույն շրջանում տեղակայված հանգուցյալ Ա. Ս-ին պատկանող առանձնատան կից մոշի թփերում և տարածվելով այրել նշված առանձնատունը և տան ներսում գտնվող գույքը՝ պատճառվել է 1.580.000 դրամի գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: