ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.07.2019 12:51
ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔԵՐ՝ ԿՐԱԿԻ ՀԵՏ ԱՆԶԳՈՒՅՇ ՎԵՐԱԲԵՐՎԵՐՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ. հուլիսի 23-ին Մարտունու շրջդատախազությունից՝ ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել ԱՀ ԿԱ ԱԻՊ ծառայությունից ստացված քարտն առ այն, որ ս.թ.հունիսի 18-ին ժամը 11:45-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Հ. Ա-ի կողմից նույն քաղաքի Խաչատրյան փողոցում կրակի հետ անզգուշ վերաբերվելու հետևանքով այրել և ծխահարել է իրեն և երեք այլ բնակչի պատկանող հողամասերը:
Ս.թ.հուլիսի 23-ին Մարտունու շրջդատախազությունից՝ ԱՀ ոստիկանություն է ստացվել ԱՀ ԿԱ ԱԻՊ ծառայությունից ստացված վիճակագրական քարտն առ այն, որ ս.թ.հունիսի 19-ին ժամը 18:15-ի սահմաններում Մարտունու շրջանի տեղամասերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է Մարտունու շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ս. Ա-ին պատկանող 0,5 հա. ցորենի դաշտը:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Ս.թ.հուլիսի 23-ին Հադրութի շրջդատախազությունից՝ ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել ԱՀ ԱԻՊԾ-ից ստացված վիճակագրական քարտն առ այն, որ ս.թ. հուլիսի 16-ին Արաքսավանի տարածքում բռնկված հրդեհը տարածվելու հետևանքով այրվել է Հադրութ քաքաքի բնակիչներ՝ 1949թ.ծնված Վ. Ա-ին պատկանող 2 հա, 1942թ.ծնված Ռ. Ս-ին պատկանող 4 հա, 1948թ.ծնված Ա. Մ-ին պատկանող 0,6 հա և Հադրութի շրջանի պահուստային ֆոնդի տարածքի 4 հա՝ ընդհանուր չափով 10,6 հա խաղողի այգիները:
ԱՀ ոստիկանությունը կոչ է անում կրակի հետ չխաղալ, լինել զգոն և զգույշ՝ խուսափելու համար հնարավոր դժբախտ պատահարներից և ուրիշի գույքը վնասելուց։