ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2020 16:07
Հանդիպում՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում
Հունիսի 24-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ, ոստիկանության մայոր Բորիս Ջալավյանը հանդիպում էր կազմակերպել Ստեփանակերտ քաղաքի նորանշանակ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Մանգասարյանի և վարչության ղեկավար անձնակազմի հետ։
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը շնորհավորեց Մհեր Մանգասարյանին նշանակվելու առիթով և հավաստիացրեց, որ տարիներ ի վեր ձևավորված համագործակցությունը կշարունակվի այսուհետ ևս։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա անելիքները։