25.03.2022 15:39
Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերանի շրջանում
Մարտի 23-ին ժամը 14:55-ին ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Մեկնած հետաքննիչ Հ. Թովմասյանը պարզել է, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1997թ.) վարելով «ՎԱԶ-212140» ավտոմեքենան, ճանապարհից դուրս է եկել դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլորվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: