Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

27.04.2022 09:21

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. երկու քաղաքացի տեղափոխվել են բուժհաստատություն

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. երկու քաղաքացի տեղափոխվել են բուժհաստատություն
Ապրիլի 26-ին Ժամը 22։55-ի սահմաններում, ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան միջպետական ավտոճանապարհի «ЖД» կամուրջ կոչվող հատվածում ՃՏՊ է տեղի ունեցել։
 
Դեպքի վայր մեկնած ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները պարզել են, որ Ասկերան քաղաքի 24-ամյա բնակիչ Ս. Գ.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և հարվածել ճամփեզրին գտնվող փայտյա տնակին, այնուհետև գլորվել ձորը։
 
Տնակում գտնվող քաղաքացիները հարվածից նույնպես հայտնվել են ձորում և ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
 
ՆԳՆ ծառայողները`ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի 33-ամյա բնակիչ Ա.Մ-ին և Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Ա.Ի.-ին փրկարարական միջոցներով հանել են ձորից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, այնուհետև շտապ բժշկական օգնության մեքենաներով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։