Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

03.02.2023 11:08

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում. Քաղաքացին սալջարդ վնասվածքներով դիմել է հանրապետական բժշկական կենտրոն

 Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտում. Քաղաքացին սալջարդ վնասվածքներով դիմել է հանրապետական բժշկական կենտրոն
Փետրվարի 1-ին ժամը 19:00-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ աջ սրունքի թաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 24-ամյա բնակիչ Մ.Ա.-ն:
 
Դեպքի վայր մեկնած հետաքննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատման խաչմերուկում իրար են բախվել Մ.Ա.-ի վարած «Nissan Skyline» և 41-ամյա Մ. Օ.-ի վարած «Opel astra» մակնիշի ավտոմեքենաները:
 
Պատահարի հետևանքով Մ.Ա.-ն ստացած սալջարդ վնասվածքներով դիմել է հանրապետական բժշկական կենտրոն:
 
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին.
Խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները. Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է: Դա բխում է բոլորիս շահերից: