01.10.2021 13:00
ՃՈ ծառայողները կարգավորել են միջշրջանային ճանապարհահատվածի երթևեկությունը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Նախքան ճանապարհաշինական ընկերության ժամանումը, ճանապարհային ոստիկանության ծառայողները քաղաքացիների օգնությամբ բացել են ճանապարհը և կարգավորել միջշրջանային ճանապարհահատվածի անվտանգ երթևեկը: