19.11.2021 19:34
ՃՈ ծառայողների հերթական հանդիպում դպրոցականների հետ
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՃՈ պետի տեղակալ Արմեն Օհանյանը, ՀԿՀ ավագ տեսուչներ Արսեն Խաչատրյանը և Արայիկ Մարգարյանը այսօր Մարտունի քաղաքի համար 1 հիմնական դպրոցում զրույց են ունեցել 1-ից 4-րդ դասարանների աշակերտների հետ՝ ՃՈ երթևեկության տարրական կանոնների թեմայով:
Ճանապարհային երթևեկության վերաբերյալ ծառայողները տվել են համապատասխան գիտելիքներ, ևս մեկ անգամ կարևորել հետիոտնի անվտանգ տեղաշարժը, որտեղ երեխաները գտնվում են խոցելի խմբում:
Այսօրինակ հանդիպումները ՃՈ ծառայողների մասնակցությամբ կկրեն պարբերական բնույթ, որոնք միանշանակ կունենան են իրենց դրական արդյունքները: