Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

28.05.2021 11:56

ՃՏՊ մահվան ելքով՝ Քաշաթաղի շրջանում.

ՃՏՊ մահվան ելքով՝ Քաշաթաղի շրջանում.
Մայիսի 27-ին ժամը 23:15-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, մոտ 150մ:
 
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, քննչական օպերատիվ խումբը, ինչպես նաև «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:
ՆԳ նախարարության ծառայողները փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով տուժածներին հանել են ձորից:
 
Պարզվել է, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ե.Մ.-ն (ծնված 1961թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
 
Ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.) և Ասկերանի շրջանի բնակիչ Խ. Հ.-ն (ծնված 1973թ.) ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապ բժշկական մեքենաներով տեղափոխվել են Ստեփանակերտ:
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: