ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 15:58
ՃՏՊ՝ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհահատվածում
Հունվարի 5-ին ժամը 11:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 2000թ.ծնված Պ. Գ.-ն վարելով «ՎԱԶ 2123» մակնիշի ավտոմեքենան Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ 2000թ.ծնված Է. Ա.-ն և 2000թ.ծնված Մ. Մ.-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։