ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.06.2020 14:26
ՃՏՊ՝ Հավսաթաղ – Ճումեն ճանապարհահատվածում
Հունիսի 28-ին ժամը 01:00-ի սահմաններում, Շահումյանի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Կ. Բ.-ն զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, վարելով իրեն պատկանող «Ռենո Պլիո» մակնիշի ավտոմեքենան, Հավսաթաղ - Ճումեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բարձր լարման էլեկտրոսյանը, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ՝ ՀՀ Արագածոտնու մարզի բնակիչներ,1996թ.ծնված Հ. Դ.-ն և 1987թ.ծնված Է. Վ.-ն ստացած սալջարդ և քերծվածք մարմնական վնասվածքներով դիմել են բուժհաստատություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: