ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.07.2021 14:33
ՃՏՊ՝ Մայրաքաղաքում և Մարտունիում.
Հուլիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 23 հասցեի ճանապարհահատվածում Երևան քաղաքի բնակիչ Օ. Գ.-ն (ծնված 1963թ.) վարելով «Մազդա CX-5» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել էլեկտրասյանը, ինչի արդյունքում ուղևոր՝ Ճարտար քաղաքի բնակիչ Ա. Գ.-ն (ծնված 1936թ.) ձախ անրակի փակ կոտրվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
***
Հուլիսի 23-ին ժամը 02:00-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին, Մարտունի քաղաքի բնակիչներ, վարորդ Դ. Մ.-ն (ծնված 1991թ.) վարելով «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձախ շրջադարձ կատարող Խ. Ա.-ի (ծնված 2000թ.) վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21121» ավտոմեքենայի ուղևոր՝ Դ. Օ.-ն (ծնված 1992թ.) ստացված տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում, այնուհետև «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: