ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.04.2020 11:19
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Ապրիլի 6-ին ժամը 17:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Ա.-ն վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին, նախնական տվյալներով ղեկին քնելու հետևանքով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին առկա հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը և Մարտունու շրջանի բնակիչներ՝ 1990թ. ծնված Ա.Ա.-ն, 2012թ. ծնված Ա.Ա.-ն, 1984թ. Ա.Ա.-ն և 1963թ. ծնված Ս.Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: