ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2020 10:49
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհահատվածում
Դեկտեմբերի 27-ին ժամը 18:20-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին Մարտունու շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Ա.-ն վարելով «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Դ. Ա.-ի կողմից վարած «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2010թ.ծնված Հ. Ա.-ն և «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Մարտունու շրջանի բնակիչներ՝ 2016թ.ծնված Մ. Ա.-ն, 1963թ.ծնված Ա. Ա.-ն, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 1977թ.ծնված Մ. Գ.-ն և 1992թ.ծնված Լ. Բ.-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: